Հայերեն   English   Русский  

Վանաձորի ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել


  
դիտումներ: 888

Օգոստոսի 9-ին Վանաձորում կողոպուտ էր կատարվել: Այդ մասին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկացան ժամը 15-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից: Անհայտ անձը Վանաձորի Սուխումի փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, երրորդ հարկում պոկել պարանոցի կախազարդով ոսկյա շղթան և դիմել փախուստի: Վնասի չափը մոտ 250 հազար դրամ էր:

Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները մեկնեցին դեպքի վայր, ուսումնասիրեցին տարածքը, զրուցեցին բնակիչների հետ: Կողոպուտն օրը ցերեկով էր եղել, գուցե որևէ մեկը տեսել էր փախչող երիտասարդին կամ ճանաչում էր նրան:

Համապատասխան միջոցառումների արդյունքում, դեպքից օրեր անց իրավապահները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Բամբակաշատ գյուղի անչափահաս մի բնակիչ: Օգոստոսի 13-ին կասկածվողը ներկայացվեց ոստիկանության Բազումի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: