Հայերեն   English   Русский  

Հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան


  
դիտումներ: 196

Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած 27–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։ Այս մասին հայտնում են Ճամբարակի առողջության կենտրոնից։ Զինծառայող կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ասաց, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել պայմանագրային զինծառայող Արտակ Օ-ն։ Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: