Հայերեն   English   Русский  

Հորդորում ենք Էլլիպս և Սեքյուրիթի Դրիմ ընկերությունների աշխատակիցներին զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված գործընկերների ինքնաբուխ հավաքներից


  
դիտումներ: 508

13.08.2019թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր՝ Ալեքսան Զաքարյանը, տնօրենի խորհրդական Արմեն Խանամիրյանը եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականուշ Սահակյանը։ Չնայած այս հանգամանքին, 2 ընկերությունները եւ՛ Էլլիպսը, եւ՛ Սեքյուրիթի Դրիմը աշխատում են բնականոն ընթացքով, պատշաճ կատարում են պետության հանդեպ ստանձնած իրենց պայմանագրային պարտավորությունները։ Այս մասին տեղեկացնում են «Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ից:

«Հորդորում ենք 2 ընկերությունների աշխատակիցներին՝ զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից, բողոքի ակցիաներից, դրանով իսկ չխափանելով ընկերությունների բնականոն աշխատանքը, որով կվտանգվի նաեւ ճանապարհային երթեւեկության անվտանգությունը։

Վստահ ենք, որ քննչական մարմինները քննությունը կիրականացնեն օբյեկտիվ, կգործեն օրինական եւ այդ պարագայում ներկայիս որոշակի խեղված արդարությունը կվերականգնվի։ Ինչպես նաեւ սույն հայտարարությամբ հրավիրում եմ բոլոր հսկող եւ վերահսկող մարմինների ուշադրությունը սույն դեպքով քննչական մարմինների հակաիրավական գործողությունների հետ կապված։

Միեւնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մամուլում հրապարակվել են տեղեկություններ, որ իբրեւ թե ընկերությունների ղեկավարները ստիպողաբար ցանկանում են աշխատակիցներին դուրս բերել փողոց՝ ի նշան բողոքի ակցիայի։ Ցանկանում ենք հայտարարել, որ այդ տեղեկատվությունը բացարձակ սուտ է։ Ընկերությունների ղեկավար կազմը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները նման երեւույթները բացառելու ուղղությամբ»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: