Հայերեն   English   Русский  

Մեկնարկել է գործադիրի հերթական նիստը. Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա է. ուղիղ


  
դիտումներ: 415

Այսօր՝ օգոստոսի 15-ին, մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Օրակարգում 23 հարց կա, որից 14-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի: Գործադիրը մասնավորապես քննարկելու է՝

-Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը,

-«ՕՐԻՈՆ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին որոշման նախագիծը,

-«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին որոշման նախագիծը:

Նշենք, որ այս պահին Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են սկսել բնապահպան ակտիվիստները՝ ի աջակցություն Ամուլսարի: Նրանք նշում են, որ եթե այսօր Կառավարությունը հստակ որոշում չկայացնի ու գնահատական չտա երեկ հրապարակված եզրակացությանը, ապա իրենք բողոքի ակցիաներ են սկսելու:

Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: