Հայերեն   English   Русский  

Բոլթոնը՝ Թրամփի և Պուտինի հարաբերությունների մասին


  
դիտումներ: 90

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ երկրի ղեկավար Դոնալդ Թրամփը վստահ է, որ լավ հարաբերություններ ունի իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգների ղեկավարը կարծում է, որ կարողացել է լավ անձնական հարաբերություններ հաստատել Պուտինի հետ:

Բոլթոնն ընդգծել է, որ դա զուտ իր անձնական կարծիքն է:

«Թրամփը հույս ունի, որ իր անձնական հարաբերությունները Պուտինի հետ մեծ ինչ-որ բանի կհանգեցնեն», - եզրափակել է Բոլթոնը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը և Թրամփը քննարկել են Սիբիրում բռնկված հրդեհները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: