Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսի փեսացուին թալանել են


  
դիտումներ: 10111

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի փեսացուին՝ Ալեքս Ալեքս Ռոդրիգեսին թալանել են Սան Ֆրանցիսկոյում: Այդ մասին հայտնել է San Francisco Chronicle պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, նախկին մարզիկից հիմնականում էլեկտրոնիկա` ֆոտոխցիկ, նոութբուք, ինչպես նաև մոտ 500 հազար դոլար արժողությամբ զարդեր են հափշտակել:

Աղբյուրի խոսքերով՝ այդ ամենը գողացել են նրա ավտոմեքենայից: Պարբերականը հրապարակել է Ռոդրիգեսի ավտոմեքենայի լուսանկարը, որում երևում է, որ սև գույնի ավտոմեքենայի պատուհանը կոտրված է:

Ռոդրիգեսն այդ ժամանակ ռեստորանում ճաշելիս է եղել:

Միևնույն ժամանակ, Ռոդրիգեսի ներկայացուցիչը հայտարարել է, որ գողացված իրերի ֆինանսական արժեքը խիստ չափազանցված է:

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը շքեղ համեգային ծրագրով ելույթ էր ունեցել Մոսկվայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: