Հայերեն   English   Русский  

«Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը ԱՆ-ին գումար հատկացրեց


  
դիտումներ: 110

ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 15-ի հերթական նիստին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հունիսի 18-ի որոշման պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 9000 (ինը հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` որոշմամբ սահմանված արդարացի հատուցման համար»,–ասված է որոշման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: