Հայերեն   English   Русский  

Իրանի արտգործնախարարը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 290

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր էջում գրառում է կատարել և հայտարարել, որ Թեհրանը նախկինի պես Ջիբրալթարի կողմից Grace 1 լցանավի զավթումը անօրինական է համարում: Գրում է Gazeta.,ru-ն:

Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում ՝ մեկնաբանելով նավի ազատ արձակումը:

«Իրականում ոչինչ չի փոխվել՝ զավթումը 100 տոկոսով անօրինական էր», - ասել է Զարիֆը:

Օգոստոսի 15-ին Ջիբրալթարի իշխանությունները հայտարարեցին իրանական Grace 1 նավթային լցանավը ազատ արձակելու որոշման մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին Իրանին կոչ արեց պահել խոստումը և Ջիբրալթարի կողմից ազատ արձակված Grace 1-ը նավթային լցանավը Սիրիա չուղարկել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: