Հայերեն   English   Русский  

Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 65

Ի պաշտպանություն որսով զբաղվող քաղաքացիների իրավունքների, երկու օր առաջ՝ օգոստոսի 13-ին, դիմել եմ ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրիկ Գրիգորյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Իմ կողմից բազմակողմանիորեն հիմնավորվել է որսի թույլտվության տրամադրման փոփոխությունների անընդունելիությունը և վտանգավորությունը։

Մասնավորապես՝

Մի կողմից 7,5 անգամ լիցենզիայի արժեքն է ավելացել, 3,5 անգամ էլ որսով զբաղվելու օրերի քանակն է պակասել։

Մյուս կողմից, որոշումը հղի է բազմաթիվ վտանգներով, քանի որ շաբաթական 7 օր որս անելու փոխարեն միայն հանգստյան օրերին որս թույլատրելով` համապատասխան վայրերում որսորդների և մեքենաների կուտակումը բազմապատկվելու է։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան մի քանի տասնյակ հազար արտոնագիր է տրվում որսի համար, ակնհայտ է դառնում, որ անվտանգության ապահովումը մեծ խնդիր է դառնալու հանգստյան օրերին։

Եղանակային պայմաններն էլ ամբողջ շաբաթ կարող են բարենպաստ լինել, իսկ հանգստյան օրերին՝ ոչ։

Որոշումը խտրական է այն անձանց համար, ովքեր աշխատում են միայն կամ նաև հանգստյան օրերին:

Ի վերջո, որսի սեզոնին չվող թռչուններին չորսալու դեպքում նրանք չվում են այլ երկրներ, որտեղ նրանց որսում են սահմանված կարգով, մինչդեռ նրանց կարելի է որսալ Հայաստանում և ունենալ համապատասխան եկամուտներ։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկել եմ որսի արտոնագրի տրամադրման գործող կարգը թողնել անփոփոխ:

Սպասենք նախարարի որոշմանը ․․․»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: