Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելս կմեկնի Անկախության օրվա տոնական միջոցառումներից հետո


  
դիտումներ: 357

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին ԱՄՆ կմեկնի Անկախության օրվա տոնական միջոցառումներից հետո՝ օրվա երկրորդ կեսին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ Փարկում հանդես կգա ելույթով:

«Անցյալ տարի, ցավոք, երբ ԱՄՆ-ում էի, ժամանակի սղության պատճառով չկարողացա լինել Լոս Անջելեսում։ Եվ, ահա այս տարի սպասված հանդիպումն ի վերջո տեղի կունենա»,-ուղիղ եթերում ասել էր Փաշինյանը` հավելելով, որ հույս ունի այդ օրը ջերմ, հզոր հավաք անցկացնել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: