Հայերեն   English   Русский  

Պենտագոնի ներկայացուցիչները՝ Աֆրիկայում Ռուսաստանի ազդեցության աճի մասին


  
դիտումներ: 114

Ռուսաստանն ու Չինաստանը ընդլայնում են իրենց ազդեցությունը Աֆրիկայում: Այդ մասին հայտնում է «The Intercept» պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ ԱՄՆ զինված ուժերի աֆրիկյան հրամանատարության ներկայիս և անցյալ առաջնորդների՝ Սթիվեն Թաունսենդի և Թոմաս Ուոլդաուզերի, այդ երկու պետությունները ակտիվորեն կառուցում են տնտեսական, դիվանագիտական և մշակութային կապեր առնվազն տասը աֆրիկյան երկրների հետ:

Բացի այդ, համագումարի շրջանակներում ելույթ ունենալիս նրանք նշել են ապրանքաշրջանառության աճը, միջուկային էներգիայի և նավթի ու գազի ոլորտներում ծրագրերի ներդրումը և զենքի առևտուրն աճող շուկայում:

Բացի այդ, նրանք խոսել են աֆրիկյան մայրցամաքի 15 երկրներում ակտիվ գործող ռուսական ռազմական ընկերությունների մասին

Գեներալները Միացյալ Նահանգներին կոչ են արել նաև մեծացնել համագործակցությունը Աֆրիկայի հետ և թույլ չտալ, որ Ռուսաստանն ու Չինաստանը լիարժեք մուտք ունենան դեպի մայրցամաքի նավահանգիստներ և բազաներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: