Հայերեն   English   Русский  

Սեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է գործարկել


  
դիտումներ: 134

Հարավային Կորեայում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է գործարկել: Այդ մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին: Գրում է Gazeta.ru-ն

Նշվել է, որ հրթիռի գործարկումն իրականացվել է ուրբաթ օրը՝ օգոստոսի 16-ի վաղ առավոտյան: Պարզվում է, որ ԿԺԴՀ-ում ընդհանուր առմամբ երկու հրթիռ է գործարկվել:

Պարբերականի տվյալներով՝ դա արդեն վեցերորդ գործարկումն է, որն իրականացրել է Փհենյանը վերջին երեք շաբաթվա ընթացքում, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ութերորդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարավկորեական զորքերը հայտարարել են ԿԺԴՀ կողմից նոր հրթիռների գործարկման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: