Հայերեն   English   Русский  

ԱՄՆ պատժամիջոցներն ավելացրել են ռուսական նավթի պահանջարկը. ​Bloomberg


  
դիտումներ: 246

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և Վենեսուելայի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներն անխուսափելիորեն հանգեցրել են ռուսական ընկերությունների նավթի պահանջարկի ավելացմանը, ինչն ազդել է կորպորացիաների եկամուտների վրա: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվում է, 2018-ի նոյեմբեր-2019-ի հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանի նավթային ընկերությունները վաստակել են առնվազն 905 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ:

«Հաշվարկը հիմնված է Brent-ի նկատմամբ Urals մակնիշի սպրեդի տարբերության վրա՝ հնգամյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշի համեմատությամբ», - նշում է գործակալությունը:

Ռուսական նավթի պահանջարկի ավելացմանը հանգեցրել է ՕՊԵԿ-ի երկրների և նրանց գործընկերների կողմից ԱՄՆ պատժամիջոցներից հետո արտադրության կրճատման հաշվին: Արդյունքում, ռուսական Urals նավթը կանոնավոր շուկա է մտել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Brent տեսակի նավթի գնի անկում է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: