Հայերեն   English   Русский  

Խայտառակ վիճակ. մարդիկ ապրում են արտաթորանքի մեջ. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 145

Քիչ առաջ Երևանի Աղյուսագործների փողոցի բնակիչների ահազանգով ես և Վահե Էնֆիաջյանը այդ փողոցում էինք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ինչ-որ մի դատավորի քմահաճույքով, ով որոշել է փակել կոյուղագիծը, արդեն 4 ամիս է չեն գործում չորս սեփական տան կոյուղիները եւ վիճակը, որը տեսանք՝ զարհուրելի էր։ Առանց հակագազի հնարավոր չէր մտնալ այդ տները, որտեղ ապրում են մարդիկ, երեխաներ։ Այս պահին ԲՀԿ Երևանի ավագանու անդամները ասուլիս են տալիս նաև այս խնդրի վերաբերյալ:

Իսկ թե ի՞նչ եղավ մեր այցի ժամանակ, քաղաքապետարանի դիմաց՝ եւ ինչպես բնակչին բերման ենթարկեցին ոստիկանական բաժանմունք, սկանդալային մնացած ողջ պատկերը՝ տեսանյութում»,-գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: