Հայերեն   English   Русский  

Բացահայտելով մարդկային էությունը․ Տիգրան Ձիթողցյանի արվեստը


  
դիտումներ: 1019

Տիգրան Ձիթողցյանը մարդկային էությունը բացահայտող վարպետ է, արվեստագետ: Նա դա անում է՝ կերտելով գերիրատեսական, հաճախ մոնումենտալ կտավները, որոնք, եթե անգամ հպվում են դեմքիդ, միևնույն է՝ թվում են, թե միլիոնավոր մղոններով հեռու են քեզանից:

Իրենց ուլտրա/գեր-լուսանկարչական ճշգրտությամբ, հետևաբար և՝բացահայտ հստակությամբ, այդ աշխատանքները քեզ են նայումտարօրինակ հարազատությամբ, անբացատրելի համակրանքով ու սևեռումով, սակայն՝ ոչ երբեք դատելով։Նրանք նաև ճանաչելու, պեղելու բանալիներ են տալիս քեզ՝ սակայն երբեք չբացահայտելով ճանապարհը կամ միջոցը։

Այո, դա այդպես է, որովհետևարվեստագետ և մտածող Ձիթողցյանը պարզապես քաջատեղյակ է մարդկային հոգու փառահեղ անընդգրկելիությանը, հետևաբար և՝անմեկնելիությանը։

Նա գիտե բացարձակ մենակության անհրաժեշտությունը, ու, միաժամանակ, գիտե սառնասիրտ ու լուռհամառությամբբացահայտելբաբախող սրտի թաքնված լեզուն:

«Հայելին» Տիգրան Ձիթողցյանիամենանշանավորշարքերից է: Այս միագույն/մոնոխրոմ/աշխատանքներումհիմնականում պատկերված են դեմքերը ձեռքերի հետևումթաքցվածկանանց դիմանկարներ, իսկ նրանց՝ բնորդուհիների դիմագծերն արտացոլվում և երևակվում են ձեռքերի վրա։

Ձիթողցյանիբացառիկ գործերի շարքում են 2000-ականներիննվիրված«Հազարամյակը» և «Միացում» վերտառությամբ աշխատանքները, ինչպես նաև «Պաշարիր Wall Street-ը» նկարները։

Իր՝ հիմնականում այլաբանական աշխատանքներում, Ձիթողցյանը զրոյացնում է տեխնիկապես հագեցածմերհասարակական-քաղաքական իրականությունը, ու, միաժամանակ,տարեց իմաստունի խորհրդին հետևող երիտասարդի խելամտությամբ՝ ազատորեն վերցնում է համաշխարհային արվեստի մեծերից։

Տիգրան Ձիթողցյանն ապրում և աշխատում է Նյու Յորքում: Նա ծնվել է 1976 թ.-ին, Երևանում։Նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց, երբ տասը տարեկան էր: Այդ ցուցադրության ավելի քան 100 նկարներ Երևանից ուղևորվեցին ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա և Իսպանիա: Հետագայում Ձիթողցյանի աշխատանքները շարունակվեցինցուցադրել աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում: Ավարտելով Երևանի Գեղարվեստի ակադեմիան, Ձիթողցյանն իր մագիստրական կոչումը ստացավ Շվեյցարիայի L'Ecole cantonale d'art du Valais- ում:Հետագայում նա իր մասնագիտական կրթությունն ամբողջացրեց Անգլիայում և Հարավային Աֆրիկայում:

Ձիթողցյանի շատ ստեղծագործություններմասնավոր հավաքածուների մաս են կազմում։ Նրա աշխատանքները ներառված են նաև աշխարհի բազմաթիվ թանգարանների և պատկերասրահների մշտական հավաքածուներում։

Սյուզան Սարանդոնի մասնակցությամբ նրա աշխատանքները ներկայացնող «Ամերիկյան հայելի․ անմահության մտադրություն» ֆիլմը 2018-ին արժանացավ մրցանակի։

Ձիթողցյանին հանդիպեցի Երևանում՝ նրա հետ խոսելովօգոստոսի 22-ին,«Նուռ»ցուցասրահում բացվելիք իր անհատական ցուցահանդեսի մասին։

Հարց- Ունենալովորոշ կոմպոզիցիոն ընդհանրություններ,«Հայելի» շարքի աշխատանքներն, այնուամենայնիվ, զանազան մեկնաբանությունների և ընկալումների առիթ են տալիս: Ո՞րն էր այս շարքի ստեղծման շարժիչ ուժը:

Պատ․-Որպես ուսումնասիրող և պրպտող մեկն, ով աշխատում է դիմանկարի ժանրում, ես չէի կարող չանդրադառնալ սելֆիի երևույթին: Սկզբում այն ներխուժեց սոցիալական ցանցեր, իսկ հետո եկավ զտման ժանանկաշրջանը: Ինձ ապշեցնում էր ինքնացուցադրման այդմոլուցքը, որը սակայն շուտով վերահսկելի դարձավ: Եվ ես սկսեցի պատկերել կանանց զտված դիմանկարներ, այնպիսին, ինչպես նրանք ցանկանում էին երևալ ուրիշներին:Ես զտողի դեր ստանձնեցի: Շարունակական ինքնադիրքավորումով հանդերձ՝ նկարի սուբյեկտը թաքնվում է վերահսկվող, կառավարելի պատկերի և սահմանափակող զտիչներիհետևում:

Հարց – «Գրաքննված» վերտառությամբ կտավում կինըձեռքերով թաքցնում է դեմքը՝ կարծեսպաշտպանվելով հետաքրքրասեր աչքերից: Սրան ի հակադրություն, «Հայելի» շարքի կանայք, թեև ձեռքերով ծածկել են, բայց չեն թաքցրել իրենց դեմքը: Ի՞նչ եք տեսնում այս տարբերակներում:

Պատ․– Դա իմ կյանքի մի շրջան էր, երբկնոջը վերաբերվում էի որպես «ուրիշ, այլ» երևույթի, որը միաժամանակ թե՜առեղծված է,թե՜գրավիչ: Այդ շարքի վրա աշխատելիս նաև ինքս ինձ էի ուսումնասիրում, քննում էի նրա հետ ձուլվելու, կնոջն ամբողջությամբ ճանաճելուհեռանկարը։Դա միժամանակաշրջան էր, երբ հնարավորություն ունեցամանրակրկիտ աշխատել այնպիսի մանրամասների վրա, ինչի ժամանակն ու հնարավորությունը իրական կյանքում չէի ունեցել:

Հարց – «Հազարամյակ», «II Հազարամյակ», ինչպես նաև «iPray» աշխատանքներում, ուր պատկերել եք մարդկության կյանքում տեխնոլոգիաների անկասելի ազդեցությունը, կարծես երևույթն առավել ընդգծելու նպատակով, ներառել եք Տիրամորն ու Մանկանը: Ի՞նչ եք կարծում, արդյոք կոմպոզիցիոն, իմացականև հուզական առումներով գաղափարներն առավել ազդեցիկ են դառնում, երբ դիտարկվում ենանցյալի մշակույթի դիտանկյունից:

Պատ․ – Արվեստը պատմության ընթացքումփոխել է իր գործառնական նշանակությունը։ Վերածննդի գեղանկարչությունըիդեալականացնում էր հոգևոր և սոցիալական արժեքները: Մենք այսօր տեխնոլոգիական վերածննդի դարաշրջանում ենք ապրում։Երբ ինձ անհատական ցուցահանդեսով հրավիրեցին Ֆլորենցիա՝ որոշեցիավանդական Ֆլորենտական դպրոցի գեղանկարչական լեզվով և տեխնիկայով ներկայացնել ժամանակակից ընտանեկան արժեքները։ Ես համադրեցիուսրբանկարները մեկնաբանեցի մերօրյա տեխնոլոգիականներով: Ահա, թե ինչու է առկա մոր և երեխայի միջև բաժանումը և «գործառնական մեկուսացումը» ավանդական այն ձևաչափերում, որոնք սովորաբար կիրառվում էին սրբերին փառաբանելու համար:

Հարց– «Պաշարեք Wall Street-ը» վերտառությամբ աշխատանքը կարծես ձեր անդրադարձը լինի սոցիալական անարդարությանըպոլո խաղացողն իր կենսակերպով հակադրվում է սոցիալ-տնտեսական ամենօրյա խոչընդոտներ հաղթահարող զանգվածներին։ Արդյոք արդար կլինի ասել, որ Նյու Յորքն իր խիտ ու թանձր էներգետիկայով մեծապես ներկա է ձեր աշխատանքներում:

Եվ, առհասարակ,ձեր աշխարհընկալումների վրա Նյու Յորքն ի՞նչ

ազդեցություն ունի։

Պատ․-Լինելով Wall Street-ի բնակիչ՝«Պաշարիր Wall Street-ը» ցույցերի ժամանակես ամենօր իմ շենքի առջև հեծյալ ոստիկանության էի հանդիպում։ Մի օր հրավիրվեցիՀամփթոնի«Պոլո-ի բարեգործական ձեռնարկին» ու հայտնվեցիսոցիալական բոլորովին հակադիր մի միջավայրում, ուր շուրջս քննարկվում էին հարուստների և հզորների խնդիրները: Ու ես մտածեցի, ինչ կլինի, եթեպոլո խաղից վերցնեմ ձիերին և նրանց հանդիպեցնեմ իմ հարևանությամբ գտնվող Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքում 9-ից 5 աշխատանք ունեցողներին։ Ես այդ աշխատանքը նվիրել եմ բարեգործության նպատակով:

Հարց «Հայկական հայելին», թերևս, ձեր ամենավառ, ապշեցնողու առեղծվածային ստեղծագործություններից է: Ի՞նչ կասեք այս մասին:

Պատ․ – Ես ուզում էի նկարել այսօրվա Հայաստանի դիմանկարը: Ծերանոցում մի տարեց կնոջ հանդիպեցի: Նա զարմանալի, ապշելու գեղեցիկ հայկական աչքեր ուներ: Բայց 2015-ի նկարում նրա աչքերը չեք կարող տեսնել․ երկու ձեռքով փակ է դեմքը: Ես ուզում էի նկարել հայ տատիկի, ով շատ բան է տեսել և պատմելու այդքան շատ բան ունի։ Եվ, այնուամենայնիվ, օրվա սոցիալական և քաղաքական իրողություններից ելնելով, նա նախընտրում է թաքցնել դեմքը: Նա մեր՝ բոլոր հայերի տատն է, նրա հետ կարող է նույնականանալ մեզանից յուրաքանչյուրը։

Կարծում եմ, նա այսօր կուզենար ցույց տալ իր գեղեցիկ դեմքը։ Հայաստանյան իրականության մեջ այսօր փոփոխություններն ակնառու են, և այն արտացոլված է փողոցում քայլող հայ մարդկանց դեմքին։

Ես երբեք Հայաստանն այնքան պայծառ և բացսիրտ չեն տեսել, ինչպես այս օրերին։ Իսկ ես պարզապես դիտորդ եմ․․․

Սոնա Համալեան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: