Հայերեն   English   Русский  

Իշխանությունները հրաժարվել են Գրենլանդիան Թրամփին վաճառել


  
դիտումներ: 323

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գրինլանդիայի արտաքին գործերի նախարար Անե Լոնե Բագերը հայտարարել է, որ իշխանությունները կղզին չեն վաճառի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Գրում է Gazeta.ru-ն:

Դրանից առաջ լրատվամիջոցները գրել էին, որ Թրամփը քննարկում է Դանիային պատկանող Գրենլանդիա կղզին գնելու գաղափարը: Ըստ որոշ տեղեկությունների, պետության ղեկավարը բազմիցս հարցրել է իր խորհրդականներին, արդյոք ԱՄՆ-ն կարող է գնել Գրենլանդիան:

Նախարարի խոսքով՝ կղզին բաց է բիզնես համագործակցության համար, բայց այն չի վաճառվում:

«Մենք վաճառքի համար չենք», - հավելել է Բագերը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը աղյուսների համար գումար է հավաքում այն դեմոկրատների համար, որոնք չեն ցանկանում պատ կառուցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: