Հայերեն   English   Русский  

Այսօր հերթական անգամ համոզվեցի, որ քաղաքային իշխանությունը աղբահանության պրոբլեմի առանցքային հարցերին անգամ չի էլ մոտեցել


Բաբկեն Պիպոյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 366

Զիլինա-զիլինա,

Հո՛պ զիլինի-զիլնա,

Էլ չեմ խաղում զիլինա`
Ուշքս ու միտքս զիբիլն ա:

Այսօր հերթական անգամ համոզվեցի, որ քաղաքային իշխանությունը աղբահանության պրոբլեմի առանցքային հարցերին անգամ չի էլ մոտեցել:

Քաղաքապետարանը անգամ չունի նվազագույն թույլատրելի շեղումներով վերլուծություն` առանց այլ օպերատորների ներգրավման որքա՞ն գումարով կկարողանա կազմակերպել քաղաքի աղբահանությունը, ի՞նչ ճանապարով և որքանո՞վ է հավանական «գտնել» այդ գումարը:

Որքա՞ն և ի՞նչ շարժակազմեր են հարկավոր, որքա՞ն աշխատուժ, որքա՞ն են կազմելու շահագործման, ամորտիզացիոն և այլ ծախսերը:

Չունենալ այս հարցերի պատասխանը` նշանակում է չունենալ այն մինիմալ հիմքը, որի վրա հնարավոր է ինչ-որ բան կառուցել:
Տղե՛րք, միայն խոսելով չի,
ԱՇԽԱՏԵ՛Ք
Հ.Գ. Վարչապետի հարցերին չի՛ կարելի «50+» մակարդակի մոտավոր պատասխաններ տալ` հետն էլ առանցքային հարցերի վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: