Հայերեն   English   Русский  

Շատ կարևոր է հասկանալ, որ 2018-ի հեղափոխությունն իրականում ոչ թե ժողովրդի հաղթանակ էր, այլ պետության պարտություն


Կարեն Վրթանեսյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 429

Աչքիս ես Հայաստանի միակ մարդն եմ, որը շարունակում է մնալ այն համոզման, որ Հայաստանում ոչ մի հեղափոխություն էլ չէր հասունացել։

Որ 2018-ի իշխանափոխության դիսկուրսը մեծ մասամբ արհեստածին էր, մեծավ մասամբ՝ դրսից ու նաև ներսի որոշ խմբերի կողմից ուղղորդվող քարոզչական բազմամյա գործողությունների արդյունք։

Արհեստածին էր, պարարտացված էժան «սինթետիկ աթարով», ոռոգված էմոցիաներով ու անիմաստ էր ակնկալել, որ այդ հողից ծնված որևէ գործընթաց երկրում խորքային դրական փոփոխությունների կբերի, թռիչքային աճ կստեղծի։ Իրականում ոչ մի թռիչքաձև աճ էլ չեղավ, բացի ավտովթարների ու հանցագործությունների, հրդեհների ու աղբակույտերի թվի աճից։

Նախկին իշխանությանը կարելի է ու պետք է մեղադրել այն բանի համար, որ չկարողացավ պաշտպանել պետությունն այդ գործընթացներից, заигрались в демократию այնպիսի ուժերի հետ, որոնք թքած ունեին ժողովրդավարության վրա, ու շախմատ էր խաղում այնտեղ, որտեղ պետք էր ուղղակի ոլորել ու կոխել խուցը։

Շատ կարևոր է հասկանալ, որ 2018-ի հեղափոխությունն իրականում ոչ թե ժողովրդի հաղթանակ էր, այլ պետության պարտություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: