Հայերեն   English   Русский  

​Գեղանկարչության ասպարեզում կա մեծ ներուժ, նկարիչներ


  
դիտումներ: 1490

Գեղանկարչության ասպարեզում այսօր ունենք մեծ ներուժ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեցին նկարիչներ Արամ Դանիելյանը և Արթուր Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ ոլորտին համապատասխան ուշադրություն դարձնելու դեպքում մեծ արդյունքների հնարավոր կլինի հասնել:

Անկախի հարցին պատասխանելով նկարիչ Արամ Դանիելյանն ասաց, որ այս բնագավառում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն երիտասարդ նկարիչներն մեծ ցանկություն ունեն խորանալու դրա մեջ անգամ եթե մտածում են, որ չեն շարունակելու աշխատել:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ավելի շատ լուսաբանման կարիք կա, որովհետև մարդիկ դրա շնորհիվ կծանոթանային նոր անունների:

«Մեր երկրում մշակույթի հետ կապված շատ խնդիրներ կան, բայց դրականն այն է, որ սահմանները բաց են ստեղծագործողների համար: Այսօր երիտասարդները հնարավորություն ունեն դուրս գալու: Մեր ուսանողները սովորում են Ֆլորենցիայում և Հռոմում ու միշտ արանձնանում են իրենց արտասովոր տաղանդով: Միևնույն ժամանակ ցավալի է, որ երիտասարդ ստեղծագործողների հայացքը միշտ ուղղված է դեպի դուրս»,-իր հերթին ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայ նկարիչների ժանրային առումով էլ բավական ազատ են, ստեղծագործում են աբսրակտ, ռեալիզմ և այլ ժանրերում:

Նկարիչները նկատեցին նաև խնդրահարույց է նաև շուկան. Կա խնդիր նաև վաճառքի հետ կապված. «Սակայն ցավալին այն է, որ այդ նկարներից քչերն են մնում Հայաստանում: Հիմնական գնորդներն արտասահմանցի են»:

Արթուր Հովհաննիսյանը ընդգծեց, որ ստեղծագործական նմուշներն իրենք իրենցով ունիկալ են, և շատերի համար հասանելի չեն, բայց ստեղծագործական աշխատանքը նկարի գնով չի սահմանափակվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: