Հայերեն   English   Русский  

«Լրիվ ծուղակ է»․ Կարինե Դանիելյանը՝ Ամուլսարի հարցով եզրակացության մասին


  
դիտումներ: 1921

Բնապահպան, Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը «Անկախի» հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի հետ կապված եզրակացությանը՝ ասաց, որ փաստաթղթում բավականին դիտողություններ և ռիսկեր կան նշված, պարզապես այդ ամենը սուր ձևով չի գրված։

«5 մասից կազմված զեկույց է, որից հետո գալիս է մեմորանդումը։ Այնտեղ կա 15 կետ, որ այսինչ բանը պետք է արվի, այնինչ բանը պետք է արվի։ Բայց հիմնական զեկույցի մեջ նշված են նաև ռիսկեր ու դիտողություններ։ Օրինակ, կա սեյսմիկ ռիսկը և այլն։ Եթե կառավարությունը ուզենա մերժել, հիմքեր կան։ Բայց ընդհանուր առմամբ փաստաթուղթն այնպես է գրված, որ կարող ես և՛ մերժել, և՛ ընդունել»։

Ըստ Դանիելյանի, նման եզրակացության համար անհրաժեշտ էր, որ փորձագետները տեղում նաև աշխատեին, քանի որ կան բազմաթիվ կասկածելի հարցեր։ Մինչդեռ միայն առկա փաստաթղթերն են ուսումնասիրվել, ոչ թե տեղանքը։

Բնապահպանի խոսքով՝ խնդիրն իսկապես բարդ է, և առայժմ պարզ չէ լուծումը։

«Լրիվ ծուղակ է»,-նկատում է նա։

Կարինե Դանիելյանն ասաց, որ այս պահին ամբողջական փաստաթուղթը կետ առ կետ ուսումնասիրում է, որից հետո հարցը քննարկման կդրրվի նաև Հանրային խորհրդի բնապահպանական հարցերի հանձնաժողովում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: