Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին սկսել է խնայողություններ կատարել երեխաների վրա


  
դիտումներ: 490

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին սկսել է ֆինանսները խնայել երեխաների առնչությամբ: Այդ մասին հայտնում է The Globe պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ նա երեխաների համար հագուստ է գնում սեքնդ հենդ խանութներից, բացի այդ վեց երեխաներին գլխավորապես արագ սննդով է կերակրում: Երեխաները նեղանում են Ջոլիից, քանի որ հիմնականում դիզայներական հագուստ կրող հասակակիցների հետ են շփվում:

Նշվում է, որ պարբերականի տեղեկությունները ստուգվել են, և պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկի շրջանակներում Ջոլին հայտարարել էր, որ աշխարհին ավելի շատ չար կանայք են պետք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: