Հայերեն   English   Русский  

Մասնագետները՝ մաշկի վաղաժամ ծերացմանը նպաստող մթերքների մասին


  
դիտումներ: 223

«Российская газета» պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետները նշել են այն մթերքները, որոնք մաշկի վաղաժամ ծերացում են առաջացնում: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ առկա տեղեկությունների ՝ այդ մթերքների շարքում կարելի է ներառել շաքարը, ալկոհոլը, սուրճը, եգիպտացորենից պատրաստված արտադրանքները և վերամշակված մսամթերքը: Այսպես օրինակ շաքարը դանդաղեցնում է կոլագենի արտադրությունը, որն էլաստիկություն է հաղորդում մաշկին: Աղը և վերամշակված միսը բացասաբար են անդրադառնում նյութափոխանակության վրա:

«Սուրճը ... ջրազրկում է մարմինը, ինչը նպաստում է կնճիռների և մանր կնճիռների առաջացմանը», - նշվել է նյութում:

Բացի այդ, ալկոհոլը հանգեցնում է այտուցվածության առաջացման, իսկ եգիպտացորեն պարունակող մթերքները խանգարում են Omega-3 և Omega-6 հավասարակշռությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրգերից և բանջարեղեններից պատրաստված դեմքի դիմակները կարող են այրվածքներ առաջացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: