Հայերեն   English   Русский  

Չինաստանը որոշել է դադարեցնել Վենեսուելայից նավթի գնումը


  
դիտումներ: 217

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ազգային նավթային կորպորացիան (CNPC) որոշում է կայացրել Վաշինգթոնի կողմից Կարակասի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումների պատճառով չեղյալ հայտարարել մոտ 5 միլիոն բարելով լցանավի բեռնումը: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ աղբյուրների՝ ավելի քան տասը տարի Պեկինը չի հրաժարվել Կարակասի նկատմամբ ստանձնած պարտավորություններից: Իսկ օգոստոսին նավթի մատակարարումների չեղարկումը չի նշանակում, որ Չինաստանը վերջապես կդադարի Վենեսուելայից նավթ գնել:

Ավելի վաղ Իրանի և Վենեսուելայի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներն անխուսափելիորեն հանգեցրել են ռուսաստանյան ընկերությունների նավթի պահանջարկի ավելացմանը, ինչը ազդել էր կորպորացիաների եկամուտների վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: