Հայերեն   English   Русский  

Բնապահպանները քննադատել են արքայազն Հարիին և Մեգան Մարքլին


  
դիտումներ: 496

The Sun պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում բնապահպան ակտիվիստները քննադատել են արքայազն Հարիին և նրա կնոջը ՝ Մեգան Մարքլին՝ Gulfstream 550 բարձրակարգ ինքնաթիռով Իբիցա թռչելու համար: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականի տվյալներով՝ դժգոհությունն առաջացել է այն փաստը, որ այս օդանավը ավելի շատ ածխաթթու գազ է արտանետում, քան միջին ուղևորատար ինքնաթիռը:

«Սասեքսի դուքսը հիանալի և մոթիվացնող խոսքեր է ասում շրջակա միջավայրը պաշտպանելու մասին, իսկ այնուհետև եվրոպական մեկ այլ վայր հանգստի մեկնում մասնավոր ինքնաթիռով», - հայտարարել է բնապահպան ակտվիստ Ահարոն Քելին:

Նա ընդգծել է, որ նրանք կարող էին գնացքով և նավով հասնել իրենց հանգստավայր՝ «հիասքանչ օրինակ» ծառայելով ուրիշների համար:

Ավելի վաղ արքայազն Հարիին հայտարարել էր, որ բնապահպանական խնդիրների խպատճառով չի ցանկանում երկու երեխայից ավել ունենալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: