Հայերեն   English   Русский  

«ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ


  
դիտումներ: 300

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում է․

Վերջին օրերին համացանցում և ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե որոշ շրջանակների մոտ զայրույթ է առաջացրել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևոր տերերի կեցվածքը՝ հավելելով, որ շուտով կվերաակտիվացվեն «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման ոտնձգությունները:

Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը սույնով հայտարարում է, որ խստագույնս արձագանքելու է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ կանգնած անհատների ու կառույցների նկատմամբ ցանկացած ոտնձգության ու հաշվեհարդարի փորձի:

Միևնույն ժամանակ հորդորում է նաև զերծ մնալ քաղաքական նեղ հաշիվներից ելնելով Հայոց Եկեղեցու և պետության միջև սեպ խրելու աններելի վարքագծից:

Հայկական ավանդական ընտանիքը, Հայկական Ազգային Առաքելական եկեղեցին և Հայոց անկախ պետությունը մեր ժողովրդի և հայրենիքի գոյության անձեռնմխելի արժեքներն են, ուստի՝ պաշտպանված կլինեն բոլոր տեսակի ոտնձգություններից:

17. 08. 2019, ք․ Գյումրի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: