Հայերեն   English   Русский  

Հանքանյութով բեռնված գնացքի վագոնները դուրս են եկել երկաթգծից


  
դիտումներ: 509

Կոտայքի մարզում օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։55-ի սահմաններում Սեւան-Երեւան երկաթգծի 62-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, Երեւան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Արսեն Տ-ն իր վարած թիվ 1614 Տ գնացքի՝ հանքանյութով բեռնված 9 վագոններով թիվ 1340 էլեկտրաքարշով դեռեւս անհայտ պայմաններում դուրս է եկել երկաթգծից եւ թեքվել։

Shamshyna.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ գնացքը պատկանում է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» Բաց Բաժնետիրական Ընկերության Երեւանի լոկոմոտիվային դեպոյին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: