Հայերեն   English   Русский  

«Խոսում է մարդ, որը նույնիսկ կոճակ սեղմել չի կարողանում միջազգային կառույցներում»․ Միհրան Հակոբյան


  
դիտումներ: 443

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

"Տեղեկատվական աղբից ու պրոպագանդայից խոսում է մի մարդ, ում շեֆը իր թերթով, օդում կախված լուրերով ու ստերով 20 տարի կերակրել է ժողովրդին: Մարդը, որի շեֆը ըստ օդում կախված լուրերի՝ փողով հոդված գրելու պատվերներ է վերցրել ու արել:

Երեսպաշտությունից խոսում է մի մարդ, ով իր թիմի հետ միասին իշխանության եկան ԵԱՏՄ-ից դուրս գալու, կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչին, Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ լինելու թեզերով, բայց ուղիղ հակառակն արեցին: Ու էս շարքը կարելի է երկար շարունակել:
Ու առհասարակ խոսում է մի մարդ, որը նույնիսկ կոճակ սեղմել չի կարողանում միջազգային կառույցներում՝ ծաղրանքի առարկա դարձնելով մեր երկիրը:

Հ.Գ. Հանգիստ սթրվեք տեղներդ ու իմացեք, որ ամեն անգամ բններիցդ դուրս գալուց՝ ուտելու եք բերաններիդ: Կից նյութը կարող եք դիտել այստեղ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: