Հայերեն   English   Русский  

Երեկ երեկոյան կրկին հարձակման են ենթարկվել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաք իրականացնողները


  
դիտումներ: 140

Երեկ ուշ երեկոյան կրկին հարձակման էին ենթարկվել ՀՀ քաղաքացիներ, ովքեր իրականացնում են ստորագրահավաք ընդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

«Որքանով տեղեկացա, նույնիսկ հարվածել են "Կամք" ՀԿ ղեկավար Վահագն Չախալյանին։ Ստորագրահավաքը իրականացնող տղաներն ինձ պատմեցին, որ մի անհայտ մարդ մոտեցել էր ստորագրահավաքի սեղանիկին, սկսել անբարո հայհոյել և հարվածել սեղանին։

Ապա տեղի է ունեցել քաշքշուկ, որի արդյունքում ոստիկանությունը բերման է ենթարկել ներկաներին։
Ուրեմն այսպես, հասկանում եմ որ այն մարդիք, ովքեր ամեն գնով փորձում են սերմանել ՀՀ-ում լկտիությունը և հայկական, ազգային (իրական ազգային) առժեքներին հակասող դրույթներ, արդեն հասկացել են, որ այդ կոնվենցիան չի վավերացվի և ըստ երևույթի անցել են բացահայտ սադրանքների։
Այդ իսկ պատճառով պաշտոնապես հայտարարում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով կհամարձակվի սպառնալ կամ ահաբեկել ՀՀ քաղաքացիներին իրենց հայապահպան, ազգային հայացքների համար, միանշանակ պատիժ է կրելու օրենքի ողջ խստությամբ։
Մի վայրկյան թող ոչ ոք չկասկածի։

Հ.Գ. Հիմա հասկացանք չէ՞, թե որքան արժեն "բռնության դեմ" սուտի պայքարողները, երբ հենց իրենք արդեն հրահրում են բռնություն»,-գրել է նա։






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.08.2019 hima chat barz a nikol hayastan hrjaqaj a L.K.P.D. KTRON aysbesov achhari polor mikrobner bidi lejvin hayastan vor tunavoren Gogovurt abril 22. amerqa ertalu badjar barz a otanavi jri domser nvirelu l.k.p.d. tebi hayastan isk tchpahtutyun ayn a vor Gogovurt verajvaj a vojharner ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: