Հայերեն   English   Русский  

«Հարսի ավտոյի» դերը կատարել է հրշեջ-փրկարարական մեքենան


  
դիտումներ: 53

Օգոստոսի 18-ին ձևավորվեց ևս մեկ փրկարարական ընտանիք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա մասնավորապես գրել է.

«ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներ Սամվելի և Ռաիսայի սիրո մասին իմացել եմ ընդամենը օրեր առաջ, շատ հանկարծակի:

Նորապսակները ցանկություն էին հայտնել հարսանյաց սրահ գնալ հրշեջ-փրկարարական մեքենայով և անհրաժեշտ էր իմ թույտվությունը: Երևի թե առաջին դեպքն է, երբ զույգերը ցանկություն են հայտնում, որ "հարսի ավտոյի" դեր կատարի ոչ թե մի թանկարժեք մեքենա, այլ իրենց մասնագիտական՝ հրշեջ-փրկարարական մեքենան:

Իմ պատկերացմամբ՝ այսպիսին պետք է լինի իսկական փրկարարը, վստահ եմ, որ նրանք փրկարար են ոչ միայն մասնագիտությամբ, այլև՝ էությամբ:

Հուզմունքս և հպարտությունս այնքան մեծ էր, որ նորապսակների ցանկության մասին լսելուն պես՝ որոշում եմ կայացրել մեր նորապսակներին ընդունել աշխատանքի արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Սիրելի նորապսակնե՛ր,
Անսահաման երջանկություն ու արդեն բարի ծառայություն եմ մաղթում Ձեզ՝ մեր մեծ փրկարարական ընտանիքում:

Բարի բախտ Ձեզ...»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: