Հայերեն   English   Русский  

«Ապագան առանց հանքերի». մանկասայլակներով քայլերթ դեպի Բաղրամյան 26


  
դիտումներ: 83

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ում՝ նախագահի նստավայրի առաջ մանկասայլակներով քայլերթ են սկսել մի խումբ կանայք՝ «Ապագան առանց հանքերի» կարգախոսով: Նրանք դուրս են եկել իրենց երեխաների հետ բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

Նախատեսվում է, որ քիչ անց նրանց կմիանան նաև Ջերմուկցիները, որոնք այս պահին ավտոերթով ուղևորվում են դեպի Երևան: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այսօր ժամը 12-ին նրանց ընդունել հենց Բաղրամյան 26-ում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Եզրակացությունը հրապարակելուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ հիմքեր չկան Ամուլսարի գործով քրեական հետապնդումներ իրականացնելու համար և ըստ ամենայնի գործերը կառչվելու են:

Եզրակացությունը հրապարակվելուց հետո Ջերմուկի բնակիչներն ու բնապահպաններն արդեն բազմաթիվ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են իրականացրել: Նրանք պնդում են, որ թույլ չեն տալու Ամուլսարը հանք դառնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: