Հայերեն   English   Русский  

«Փաշինյան, չհիասթափեցնես». Ջերմուկցիները հասան նախագահի նստավայր


  
դիտումներ: 102

Այսօր օգոստոսի՝ 19-ին, Բաղրամյան 26-ում բողոքի ակցիա են անցկացնում Ջերմուկի բնակիչներն ու բնապահպանները՝ ի պաշտպանություն Ամուլսարի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ այսօր ժամը 12-ին նրանց ընդունելու է հենց Բաղրամյան 26-ում: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Եզրակացությունը հրապարակելուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ հիմքեր չկան Ամուլսարի գործով քրեական հետապնդումներ իրականացնելու համար և ըստ ամենայնի գործերը կառչվելու են: Եզրակացությունը հրապարակվելուց հետո Ջերմուկի բնակիչներն ու բնապահպաններն արդեն բազմաթիվ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են իրականացրել: Նրանք պնդում են, որ թույլ չեն տալու Ամուլսարը հանք դառնա:






Մեկնաբանություններ - 1

agob.k     19.08.2019 artyok vorkan bidi deve ays harnachpot vijaq ?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: