Հայերեն   English   Русский  

ՌԴ-ում վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է մահացել


  
դիտումներ: 279

ՌԴ Նովոսիբիրիսկի մարզում միկրոավտոբուսի մասնակցությամբ պատահարի հետևանքով, ճշտված տվյալներով, Հայաստանի քաղաքացի է զոհվել, 8 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 9 տուժածի մասին: 3 մարդ վերակենդանացման բաժանմունքում է, նրանց վիճակը կայուն ծանր է գնահատվում:

«Երեք տուժած վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրանց վիճակը կայուն ծանր են գնահատում: Եվս 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է գործակալության աղբյուրը:

Միկրոավտոբուսը կիրակի երեկոյան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Նախնական վարկածով՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարությունը: Պատահարի հետևանքով մի կին է մահացել՝ ՀՀ քաղաքացի: Տուժածների թվում Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ կան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: