Հայերեն   English   Русский  

Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու հնարավորության մասին


  
դիտումներ: 57

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը բացառել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Ըստ նրա՝ Գրենլանդիան չի վաճառվում:

«Գրենլանդիան դանիական չէ: Գրենլանդիան գրենլանդական է », - ընդգծել է նա:

Ֆրեդերիկսենը հստակեցրել է նաև, որ Դանիան բաց է համագործակցության համար առևտրի այլ հարցերի շուրջ:

Վարչապետը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիա գնելու ցանկության մասին լուրջ չեն եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը դիտարկում է Գրենլանդիա կղզին գնելու հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: