Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն այսօր Ամուլսարի հարցով փակ հանդիպում կունենա «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ


  
դիտումներ: 48

ՀՀ նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ օրակարգում կրկին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է լինելու: Հանդիպումը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Արդեն մեկ ժամից ավելի է, որ Նախագահի նստավայրում ջերմուկցիները Ամուլսարի հանքի շահագործման հարցը քննարկում են վարչապետի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Եզրակացությունը հրապարակելուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ հիմքեր չկան Ամուլսարի գործով քրեական հետապնդումներ իրականացնելու համար և ըստ ամենայնի գործերը կառչվելու են: Եզրակացությունը հրապարակվելուց հետո Ջերմուկի բնակիչներն ու բնապահպաններն արդեն բազմաթիվ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են իրականացրել: Նրանք պնդում են, որ թույլ չեն տալու Ամուլսարը հանք դառնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: