Հայերեն   English   Русский  

Բնապահպան ակտիվիստները զայրացած դուրս են գալիս վարչապետի հետ հանդիպումից


  
դիտումներ: 48

Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր:

Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, ասաց ակտիվիստ Աննա Շահնազարյանը, ով Ամուլսարի հարցով վարչապետի հետ քննարկման կեսից դուրս էր եկել դահլիճից:

Ակտիվիստի խոսքով`վարչապետի խոսքն իրեն չի համոզել, իրավական առումով երկրում որոշողը ժողովուրդն է, ընդերքը պատկանում է ժողովրդին, գիտական ուսումնասիրությունը դեռ հիմք չէ որևէ գործողության դիմելու, բայց նույնիսկ գիտական ուսումնասիրությամբ փորձ արվեց ներկայացնել հակառակը:

«Սա ինձ համար բռնություն է մեր հանդուրժողության, բանականության նկատմամբ, պետք է դա թույլ չտանք: Այն, ինչ ես լսեցի պարոն Փաշինյանից, ռացիոնալ չէր: Վարչապետը երեսուն րոպե ներկայացնում էր գործընթացը, ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,- ասաց նա:

Բացի Աննա Շահնազարյանից ևս մի քանի ակտիվիստ արդեն դուրս են եկել նախագահական նստավայրից և հայտարարում են, որ վարչապետն ու մնացած պաշտոնյաները նպատակադրված են թույլատրել հանքի շահագործումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: