Հայերեն   English   Русский  

Ալեքսանդր Զաքարյանի դեմ ցուցմունք է տվել «Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին տնօրենը


  
դիտումներ: 335

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի դեմ ցուցմունք է տվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը։ Այս մասին հայտնում է Զաքարյանի պաշտպան Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է հենց Ղլեչյանի ցուցմունքը։ Վերջինս մեկ այլ քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։ Մասնավորապես ապրիլի 8–ին Ղլեչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-257-րդ հոդվածի 1-ին մասի (Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը), ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի (գողություն կատարելը) հատկանիշներով։

Իսկ Ալեքսանդր Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղեծը) հատկանիշներով։ Օգոստոսի 15–ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը։ Այս որոշումը պաշտպանը բողոքարկելու է վերադաս ատյանում։

Արշակ Կարապետյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղարանքը։

Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաեւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արեն Խանամիրյանին և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանին։ Նրանց նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել գրավի կիրառումը։ Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2018 թվականի հունիսի 20-ին՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ գործի նյութերի՝ կեղծ կատարողական ակտերի և դրանց հիման վրա նույնաբովանդակ կեղծ հաշվետվություններ կազմելու և ՀՀ ոստիկանության ՃՈ ֆինանսական բաժանմունք հանձնելու եղանակով «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների տնօրինությունը խաբեությամբ հափշտակել է շուրջ 1.015.869.600 ՀՀ դրամ գումար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: