Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Իմ քայլը խմբակցության անդամների հետ Ամուլսարի հարցով


  
դիտումներ: 72

Այսօր՝ օգոստոսի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Իմ քայլը խմբակցության անդամների հետ՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցով:

Նշենք, որ այսօր ժամը 12-ին վարչապետն ընդունել է ջերմուկցիներին ու բնապահպան ակտիվիստներին: Հանդիպումից հետո ակտիվիստները հայտարարեցին, որ դժգոհ են հանդիպումից, քանի որ վարչապետը հիմնվում է Քննչական կոմիտեի հրապարակած եզրակացության վրա և մտադիր է թույլատրել հանքի շահագործումը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Եզրակացությունը հրապարակելուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ հիմքեր չկան Ամուլսարի գործով քրեական հետապնդումներ իրականացնելու համար և ըստ ամենայնի գործերը կառչվելու են: Եզրակացությունը հրապարակվելուց հետո Ջերմուկի բնակիչներն ու բնապահպաններն արդեն բազմաթիվ բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են իրականացրել: Նրանք պնդում են, որ թույլ չեն տալու Ամուլսարը հանք դառնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: