Հայերեն   English   Русский  

Ցուցարարները միակողմանի փակեցին Բաղրամյան պողոտան. Կարմիր բերետավորներն են տեղում աշխատում


  
դիտումներ: 86

Քիչ առաջ Ազգային ժողովի շենքի առաջ հավաքված բնապահպան ակտիվիստները փորձեցին փակել Բաղրամյան պողոտան՝ պառկելով ճանապարհի մեջտեղում ու թույլ չտալով, որ մեքենաներն անցնեն:

Ոստիկաններն ու կարմիր բերետավորները փորձում են ակտիվիստներին դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից, հակառակ դեպքում հայտարարել են, որ ուժ են կիրառելու:

Ոստիկանության ուժերը գնալով համալրվում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հարցով բնապահպան ակտիվիստները փորձեցին մտնել Ազգային ժողովի այգու տարածք և այնտեղ քննարկում կազմակերպել, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին, ինչնյ էլ զայրացրեց նրանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: