Հայերեն   English   Русский  

ԱՄՆ և Գերմանիայի հարաբերությունները «հատակին» են հայտնվել. Der Spiegel


  
դիտումներ: 138

Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմի և Գերմանիայի միջև հարաբերությունները ներկայումս տարբեր պատճառներով «հատակին» են գտնվում: Գրում է Gazeta.ru-ն:

Պարբերականը պնդում է, որ երկրների միջև հարաբերությունները սկսվել են վատթարանալ քաղաքականության և էկոնոմիկայի վերաբերյալ տարբեր տեսակետների, ինչպես նաև Իրանի հարցերում Վաշինգթոնի սպառնալիքների և առկա տարաձայնությունների պատճառով:

Ինչպես նշվել է, երկրների միջև դիվանագիտական լռությունը սկսվել է այն ժամանակ, երբ Գերմանիայում Ամերիկայի դեսպան նշանակվեց Ռիչարդ Գրենելը: Թերթը նշում է, որ հենց դիվանագետի պահվածքն է Գերմանիայում իրենից վանել բարձրաստիճան մարդկանց և կարող էր փչացնել հարաբերությունները երկրների հետ:

«Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև հարաբերությունները հատակին են հայտնվել», - եզրափակել է պարբերականը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան կասկածում է Իրանի հարցում ԱՄՆ-ի աջակցությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: