Հայերեն   English   Русский  

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին


  
դիտումներ: 227

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արայիկ Ղազարյանին:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ «ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են շփման գիծը հատելու համար ձերբակալված Արայիկ Ղազարյանին, ծանոթացել նրա պահման պայմաններին: ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնություն են ցուցաբերում զինծառայողին՝ ընտանիքի հետ շփումը պահպանելու համար»:

Հիշեցնենք, որ դեռևս անհայտ հանգամանքներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շարքային զինծառայող Արայիկ Ղազարյանը լքել է զորամասը, ավելի ուշ ադրեջանական ԶԼՄ-ները հայտնել են նրան ձերբակալելու մասին:

Դեպքի փաստով քննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: