Հայերեն   English   Русский  

Սրանից լավ հոտ չի գալիս. Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին


  
դիտումներ: 222

ՀՀԿ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ անդրադարձել է Ամուլսարի հանքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝

1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող Լիդիանի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր նույնպես չեն եղել:

2. Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք արված բնապահպանական փորձաքննությունների արդյունքները հավաստի էին և կեղծված չէին:

3. Փաստորեն այսքան տարի Նիկոլն&Co-ն ձեզ մոլորեցրել են:

4. Փաստորեն, նա չունեցավ բավարար արիություն բառացիորեն խոստովանելու դա, բայց իր ամբողջ եթերը հենց սրա մասին էր:

5. Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը:

Հ.Գ. Սրանից լավ հոտ չի գալիս...»,-գրել է Աշոտյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: