Հայերեն   English   Русский  

Գյումրու օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում ինքնաթիռը վնասել է պոչամասը. տուժածներ չկան


  
դիտումներ: 169

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։

Հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: