Հայերեն   English   Русский  

Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք


  
դիտումներ: 46

Որսագողության դեմ պայքարի միջոցառման շրջանակներում իրականացվող հերթական շրջայցի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օրերս Արմավիրի մարզում հայտնաբերվել է ապօրինի որսի դեպք:

Քաղաքացիներ Ա.Ս.-ն և Ա.Ս.-ն մինչև որսաշրջանի բացումը որսացել էին 9 հատ լոր։ Նրանց մոտ հայտնաբերվել է որսորդական 2 հրացան, որոնք առգրավվել են։

Տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Ապօրինի որսի կանխարգելման վերահսկողական շրջայցերը շարունակվում են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: