Հայերեն   English   Русский  

Կոմիկ դերասանը ծաղրել է Գրենլանդիան գնելու Թրամփի ցանկությունը՝ հիշելով Մելանյայի մասին


  
դիտումներ: 316

The Daily Beasts պարբերականի փոխանցմամբ՝ Գրենլանդիան գնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկության մասին լրատվամիջոցների տարածած տեղեկությունը բրիտանացի կատակերգու Ջոն Օլիվերի կատակների առարկա է դարձել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել Last Week Tonight հաղորդաշարի եթերում: Կոմիկ դերասանը նշել է, որ Գրենլանդիան սառը, հեռու և կիսաինքնավար է, որը հենց այն տեսակն է, որը սիրում է Թրամփը: Ընդ որում՝ էկրանին հայտնվել է ամերիկացի առաջնորդի և նրա կնոջ ՝ Մելանյայի լուսանկարը: Այսպիսով, հանդիսատեսի համար պարզ է դարձել, որ կղզու այս նկարագրությունները վերաբերում է նաև Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը:

Օլիվերը հավելել է, որ կղզին գնելու վերաբերյալ քննարկումները հասել են այն կետին, երբ Գրենլանդիայի վարչապետը ստիպված է եղել պաշտոնապես հայտարարություն տարածել, որ Գրենլանդիան չի վաճառվում: Կոմիկ դերասանը հեգնանքով նշել է, որ եթե մարդը 2,5 տարի պաշտոնավարում է, և մեկ այլ առաջնորդ պետք է նրան հուշի, որ չի կարող իր երկիրը գնել, ապա Թրամփը «մեծ հաջողություններ» է գրանցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: