Հայերեն   English   Русский  

Ծեծ և խուլիգանություն Երևանում․ կան բերման ենթարկվածներ


  
դիտումներ: 46

Օգոստոսի 19-ին, ժամը 3:30-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Լուկաշինի փողոցի տներից մեկում իրեն ծեծում են:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները նշված վայրում պարզեցին, որ 4 քաղաքացու միջև անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Երևանի 36-ամյա մի բնակիչ ձեռքերով հարվածներ է հասցրել մի կնոջ:

Դեպքի վայրից երկու քաղաքացի կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Այդ ընթացքում նրանք չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հնչեցրել են հայհոյանքներ և կոպիտ կերպ խախտել հասարակական կարգը: Ոստիկանության բաժնում բերման ենթարկվածներից մեկը շարունակել է հակաօրինական վարքագիծ դրսևորել, հարվածել է աշխատասենյակի պատուհանին, կոտրել այն և վնասել ձեռքը: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: