Հայերեն   English   Русский  

Ատամբաևի կալանքը երկարաձգել են


  
դիտումներ: 78

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի դատարանը երկարաձգել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Աթամբաևը կալանքի տակ կմնա մինչև հոկտեմբերի 26-ը:

Ղրղզստանի նախկին նախագահի փաստաբանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է:

Կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի նիստին չեն մասնակցել ո՛չ նախկին նախագահի հարազատները, ո՛չ նրա կողմնակիցները, ո՛չ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատարանը հրաժարվել է Ղրղզստանի նախկին նախագահին ազատել կալանքից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: