Հայերեն   English   Русский  

3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ. Արայիկ Հարությունյան


  
դիտումներ: 662

Մենք պետք է նախակրթարանների հասանելիությունը մեծացնենք, նոր նախակրթարաններ բացենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 20-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախարարն իր հերթին նշեց, որ իրենք կոնկրետ ցուցանիշներ են դրել, թե որքան երեխա պետք է հաճախի նախադպրոցական հաստատություններ. «Մենք 5 տարվա համար նախանշել ենք, որ պետք է ունենանք 70 տոկոս ցուցանիշ: Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ: Խոսքը միայն պետական կրթարանների մասին է»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ 8 տարբեր մարզերում արդեն բացել են 18 նախակրթարաններ, որոնք կապիտալ վերանորոգված են, գույքը լրիվ նոր է եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը պատրաստ կլինեն:

Վարչապետը նկատեց, որ 38 տոկոս ցուցանիշը շատը ցածր է, եթե անգամ հաշվի առնենք, որ եւս 10 տոկոսը այցելում է մասնավոր մանկապարտեզներ:

Անդրադառնալով մանկապարտեզների շենքային պայմաններին, նշվեց, որ շատ գյուղերում կարելի է որպես մանկապարտեզի շենք օգտագործել դպրոցի շենքերի մի մասը, քանի որ դպրոցները շատ ծանրաբեռնված չեն:

Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի, որ նախադպրոցական հաստատություններ հաճախեն նաեւ մսուրային տարիքի երեխաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: