Հայերեն   English   Русский  

Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ. Սեյրան Սարոյան


  
դիտումներ: 77

Այսօր՝ օգոստոսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դժգոհեց երկրում ստեղծված իրավիճակից:

Ըստ նրա՝ շատ վատ երևույթներ են սկսվել Հայաստանում. «Որ կայքը մտնում ես քֆուր-քյաֆար է: Ինչքան ճանաչված մարդ կա, պետք է խայտառակեն, պախարակեն, չգիտես ինչ ուժեր են, ովքեր են: Մի քանի անգամ փորձեցին իմ մասով բաներ գրել: Մ հատ ուսումնասիրեք, թե ումն է պետք, որ ազգի գեներալներին, արվետսագետներին փորձեն փչացնել: Ում է սա պետք, ուր ենք գնում:

Ես դեռ մի քանի ամիս առաջ ասացի, որ մի քիչ համբերեք, մենք էն ազգն ենք, որ հեսա Նիկոլին էլ կսկսենք քլնգել: Տեսա՞ք, որ ես ճիշտ էի: Ինչու մենք չենք սիրում մեզ, այսօր այնպիսի մթնոլորտ է, որ ամբողջ ազգն իրար թշնամի են»,-ասաց Սարոյանը:

Նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե ոստիկանները խուզարկություն են իրականացրել իրենց տանը, ինքն էլ իբր փախել է. «Մթոմ ես կարամ քայլեմ, որ մի հատ էլ փախնեմ: Մեր տանը խուզարկություն չի եղել: Կարո՞ղ էին զանգել ոստիկանություն ճշտել, կամ ինչի՞ համար պետք է խուզարկեին: Մեր վառոտներից մի հատ միլիցա չի մտել»:

Ինչ վերաբերում է նրան, որ իրենց տանը «ռազբորկա» է եղել, նա արձագանքեց. «Սա ճջախ է, երեխեքս, մերս են: Որտե՞ղ ես լսել, որ օճախում «ռազբորկա» անեն»:

Նա նշեց, որ 5 ամիս ԱՄՆ-ում բուժվելուց հետո եկել է Հայաստան, որտեղ ամեն օր իր բարեկամներն ու ընկերները այցելում են, ուզում են տեսնեն:

Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօր գրել էր. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված վիճաբանության մեջ են:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: