Հայերեն   English   Русский  

Ի՞նչ են խոսել Սեյրան Սարոյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպան ընթացքում


  
դիտումներ: 86

Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, ասաց, որ երբ Մանվել Գրիգորյանի տանը նամակները տեսել են, շոկի մեջ են հայտնվել:

Սարոյանը նշեց, որ այս պահին չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ: Նա հաստատեց, որ Մանվել Գրիգորյանի հարցով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Որպեսզի էդ մարդը բերդում չմեռնի ու ամբողջ աշխարհում խայտառակ լինենք: Ասենք, Մանվելը բերդում չեղավ, գնաց իրանց տուն, ո՞ւր պետք է փախնի, կարո՞ղ է փախնի երկրից: Վարչապետն էլ ասեց՝ գեներալ ջան, կա քննություն, կա բժշկություն: Եթե կտեսնեն, որ իրոք վատ ա, կփորձենք այդ հարցին ուրիշ ձեւի լուծում տանք»:

Դիտարկմանը, որ օրինակ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանն ու մյուսները ազատության մեջ լինելով փախել են, Սեյրան Սարոյանն ասաց. «Նրանք չեն փախել, գնացել չեն եկել»:

Նա նշեց, որ այդ հարցերն իրենց պետք է տալ. «Եթե մեղավոր չի, ինչի՞ է փախել: Ուրեմն մեղավոր է»: Նա վստահություն հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը չի փախչի:

Խոսելով Մարտի 1-ի գործի մասին՝ Սարոյանն ասաց, որ չի հավատում, որ Օգանովսկին ժողովրդի վրա կրակելու հրաման է տվել:

«Մարտի 1-ին մեր բախտը բերեց, որ մենք գնացինք տուն, թե չէ դա էլ էին կապել մեր հետ, քրքրել էին Մանվելին: Էն կողմից իշխանություն էր ուզում, որ խառնվենք, մյուս կողմից՝ ժողովուրդը, որ հետո սաղ շառը գցեին մեր վրա: Մենք հասկացանք, որ ամեն ինչը ֆռցնում են մեր վրա, թողեցինք եկանք տուն: Մենք մի շաբաթ տնից դուրս չենք եկել»,-ասաց Սարոյանը:

Դիտարկմանը, որ ըստ BBC-ի տեղեկության այդ օրը Արցախից զինվորականներ են եկել, գեներալն արձագանքեց. «Էդ օրը սաղս էլ տեսել ենք, որ բոլորն էլ Երեւանում են եղել: Հիմա ի՞նչ խաբենք իրար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: