Հայերեն   English   Русский  

Մանվելը համ ԳԱԻ պետ էր աշխատում Էջմիածնում, համ գեներալ. Սեյրան Սարոյան


  
դիտումներ: 115

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը համոզված է, որ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել:

«Եղել է, ո՞նց չի եղել: Մի հատ Մանվել էր, համ ԳԱԻ պետ էր աշխատում, համ գեներալ: Մանվելի «չեպե»-ն մենակ էն ա եղել, որ տեսնում էր, մեկը «նարուշենի» է անում, բռնում ավտոյի «զալատիկներն» իջացնում էր: Մանվելն ինքն իրեն վերապահել էր, որ դու խախտում չանես»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված սեփականության վկայականներին, որոնք վերադարձվել են համայնքին, Սեյրան Սարոյանն ասաց, որ այդ ամենը դատարանում կպարզվի, թե ումից են առել, փող վերցնողն ով է եւ այլն:

Խոսելով ներկա իշխանությունների մասին՝ Սարոյանն ասաց, որ իրենք հեղափոխություն են արել, որ արդարադատություն ունենան:

Հարցին, թե ինքն էլ է հեղափոխությանը մասնակցել, նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»:

Սարոյանն ընդգծեց, որ ինքը կողմ է եղել, որ Սերժ Սարգսյանը մնա, բայց ժողովգուրդն ուրիշ բան ուզեց. «Ժողովուրդ ասեց՝ հելեք, գնացեք: Ի՞նչ ասեի, ասեի՝ չէ, էս պապուս աթոռն ա, չեմ տալի՞ս»:

Հարցին, թե գո՞հ է նոր իշխանությունից, Սեյրան Սարոյանը դրական պատասխան տվեց. «Նորմալ է, ի՞նչ է եղել, հլը մի տարի է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: